Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ

Ճիշտ սննդակարգը կօգնի խուսափել կնճիռներից

Ճիշտ սննդակարգը կօգնի խուսափել կնճիռներից

Թանկարժեք պլաստիկ վիրահատություններից հնարավոր կլինի խուսափել, եթե դուք սովորեք ճիշտ սնվել: Սխալ սննդակարգը միանգամից արտացոլվում է ձեր դեմքի վրա ու հաճախ դառնում է վաղաժամ կնճիռների պատճառ:

Երիտասարդ տարիքում դեմքի մաշկը կարողանում է արտադրել բավարար քանակությամբ նյութեր, որոնք էլ պայքարում են կնճիռների դեմ: Տարիքի հետ, սակայն, մաշկի պայքարելու ունակությունը նվազում է:

Սննդաբաններն ու կոսմետոլոգներն այս իրավիճակում միակարծիք են` թանկ քսուկներ օգտագործելուց առաջ նախ վերանայեք ձեր ափսեի պարունակությունը: Այսպիսով, ներկայցանում ենք ճիշտ սննդակարգի օրինակ, որը ձեզ կազատի վաղաժամ կնճիռներից.

Բացառեք սպիտակ ալյուրը, շատ օգտագործեք կանաչ թեյ

«Գեղեցիկ մաշկի համար» սննդակարգը լուծում է միանգամից մի քանի խնդիր: Այն նախևառաջ ընդհանուր առմամբ կարգավորում է ձեր քաշը` նվազեցնելով ճարպի կուտակումները: Երկրորդ` ավելացնում է վիտամինների քանակը օրգանիզմում: Երրորդ` բարձրացնում է մաշկի դիմադրողականությունը:

Հիշեք` օրգանիզմը միշտ ջրի կարիք ունի: Օրական օգտագործեք երկու լիտրից ոչ պակաս ջուր: Բացի այդ, ինչպես նշվեց վերևում` շատ օգտագործեք կանաչ թեյ: Այն նախևառաջ մաքրում է օրգանիզմը թունավոր նյութերից: Աշխատեք հնարավորինս քիչ աղ օգտագործել, քանի որ աղը օրգանիզմում է պահում հեղուկն ու դանդաղեցնում է ճարպերի քայքայման գործընթացը:

Եվ վերջում` մի մոռացեք նաև երկաթով հարուստ մթերքների, օրինակ` խնձորի մասին ու շատ օգտագործեք նաև լոբազգիներ:

Սկզբնաղբյուր. aysor.am
Լուսանկարը. family-land.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ